Ադամաթուզի` նույնն է՝ բանան, նիհարեցնող ազդեցության մասին

Առաջին հայացքից զարմանալի է` ինչպես ադամաթուզը (Տե՛ս, «Երջանկության ադամաթուզը», «168 Ժամ», 02.12.2010թ.) կարող է նիհարեցնել, պարզվում է, որ կարող է, և, ի տարբերություն այլ միջոցների, նույնիսկ նպաստում է ոսկորների ամրացմանը։

Կվաս ադամաթզի կեղևով
Հարկավոր է.

  • Ադամաթուզ` միջին չափի, 1 հատ
  • Շաքարավազ` 1 ճ/գ
  • Թթվասեր` 1 թ/գ

Պատրաստման եղանակը
Կեղևահանեք ադամաթուզը, կեղևը մանր կտրատեք կամ աղացեք, լցրեք 1 լ տարողությամբ ապակյա տարայի մեջ, ավելացրեք շաքար, թթվասեր և մոտ 1 լ ջուր։ Երկուսից-երեք օր հետո տեղի կունենա խմորում։ Քամեք, պահեք սառնարանում։

Ինչպես օգտագործել
Խմեք 50-100 մլ` օրը 2 անգամ, ուտելուց 1 ժամ հետո։

Կարդացեք նաև

Զգուշացում։ Բրազիլիայում ադամաթուզի կեղևով զտում են ջուրը, սակայն բեռնափոխադրման համար նախատեսված պտուղները ենթարկում են մշակման, որպեսզի պահպանվի ապրանքային տեսքը։

Ըստ արտահանողների` պտղակեղևը չի պարունակում մարդու առողջության համար վնասակար նյութեր, այնուամենայնիվ, կվասը պատրաստելուց առաջ ընտրեք առանց սև կետերի պտուղներ ու մի քանի րոպե լվացեք հոսող ջրի տակ։

Քիմիական բաղադրությունը
Ադամաթուզը պարունակում է B վիտամինների գրեթե ողջ խումբը (բացի B12-ից), համեմատաբար շատ են բիոտինը և պիրիդոքսինը (B6)` համապատասխանաբար` օրգանիզմի մեկ օրվա պահանջարկի 12%-ի և 19%-ի չափով։

Պարունակում է բոր` 530 %, կրեմնիում` 255 %, ռուբիդիում` 63 %, կալիում` 14%, մանգանեղ` նույնն է մարգանեց` 14 %, մագնիում` 8,8 %, և այլն։

Հարուստ է խաղողաշաքարով (գլյուկոզա)` 50 %, մրգաշաքարով` 14, բջջանքով` 13%։
100 գրամ պտղամսի մեջ պարունակվում է 5,4 գ օսլա, 2,4գ բուսաշաքար, 1,1գ սպիտակուցներ, 0,33 գ ճարպեր։

JuloՀ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

 

Տեսանյութեր

Լրահոս