Տնտեսապես ջախջախված Ռուսաստանը մեծ վտանգ է Հարավային Կովկասի համար. Գեորգի Վոլսկի
«Արևմուտք-Ռուսաստան պայմանավորվածությունն անխուսափելի է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Վրաստանի նախկին վարչապետ, վրացի գործարար Բիձինա Իվանիշվիլիի նախկին խորհրդական, ներկայումս՝ «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի ղեկավարներից Գեորգի Վոլսկին` անդրադառնալով Արևմուտք-Ռուսաստան առճակատմանն ու Հարավային Կովկասին:
Նա նշեց, որ Ռուսաստանի դեմ գործադրվող պատժամիջոցները նրա համար չեն, որպեսզի ջախջախվի ռուսական տնտեսությունը, այլ նրա, որ ստեղծվի մի իրավիճակ, երբ Ռուսաստանը չի ունենա այլ տարբերակ, քան նստել բանակցային սեղանի շուրջ: «Սա է այդ պատժամիջոցների գլխավոր խնդիրը, քանի որ ջախջախված Ռուսաստանը ևս մեծ վտանգ է Եվրոպայի և, առավել ևս, Հարավային Կովկասի համար, հաշվի առնելով իրավիճակը Հյուսիսային Կովկասում: Այնպես որ, քաղաքական, ռազմավարական խաղը, որն անցնում է մեր գլխավերևում, բոլորիս համար վտանգ է: Ուստի պայմանավորվածությունն անխուսափելի է, առավել ևս, երբ մենք կանգնած ենք Իսլամական պետության վտանգի առջև: Եթե խոշոր խաղացողների միջև համաձայնություն չլինի, մեր օրերը հագեցած են լինելու խնդիրներով»,- ասաց Գեորգի Վոլսկին` կարևորելով Հարավային Կովկասում Արևմուտքի ավելի ամուր ներկայության անհրաժեշտությունը:
Հարցազրույցի ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: