Կրկին ուզում եմ գնահատանքի խոսք ասել Ադրբեջանի նախագահի հասցեին. Նիկոլ Փաշինյան
                                    Նիկոլ Փաշինյան այսօր հայտարարել է, որ դեպի Հայաստան Ադրբեջանով բեռնափոխադրումների արգելքը հանելու՝ Ալիևի հայտարարությունն իր համար անսպասելի է եղել:
«Կրկին ուզում եմ գնահատանքի խոսքեր ասել Ադրբեջանի նախագահի հասցեին, ով այդ որոշումը կայացրեց։
Իմիջիայլոց, ասեմ, որ այդ որոշումը նախապես այդ ծավալով քննարկված չի եղել ՀՀ հետ։
Մենք գիտեինք, որ կա ըմբռնում, համաձայնություն, որ մի գնացք կգա, բայց մեր ընկալումը եղել է մեկ գնացքի մասին։ 
Եվ հայտարարությունը, որ հնչեց Ադրբեջանի նախագահի՝ Ղազախստան այցի ընթացքում, ըստ էության, մեզ համար անսպասելի էր, և սա այն դեպքերից էր, երբ Ադրբեջանից հնչում է անսպասելի, բայց շատ դրական հայտարարություն, ինչը նշանակում է, որ, այնուամենայնիվ, բալանսի փոփոխության շատ էական հնարավորություններ կան»,- ասել է նա
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    