Շանթ Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ևս դուրս եկան շախմատի աշխարհի գավաթի երկրորդ փուլ
                                    Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը դուրս եկան 2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երկրորդ փուլ:
Երկրորդ փուլում Շանթ Սարգսյանը կմրցի Պերուն ներկայացնող գրոսմայստեր Ջորջ Կորիի հետ: Ռոբերտ Հովհաննիսյանը կմրցի Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռաունակ Սադհվանիի հետ:
Ավելի վաղ աշխարհի գավաթի երկրորդ փուլ էին դուրս եկել նաև Հայաստանի ներկայացուցիչներ Հայկ Մարտիրոսյանը և Գաբրիել Սարգսյանը։ Հայկ Մարտիրոսյանը կմրցի ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստեր Վլադիսլավ Արտեմևի հետ, իսկ Գաբրիել Սարգսյանը՝ Իսրայելի ներկայացուցիչ, գրոսմայստեր Մաքսիմ Ռոդշտեյնի հետ:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    