Մերցը Սիրիայի նախագահին հրավիրել է Գերմանիա
                                    Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաային հրավիրել է Գերմանիա՝ սիրիացի փախստականների հայրենադարձության վերաբերյալ բանակցությունների համար։ Այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը, փոխանցում է kommersant.ru-ն։
«Պարոն Մերցը հայտարարել է, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմն ավարտված է, և ապաստան տրամադրելու հիմքեր չկան: «Մենք կարող ենք հայրենադարձություն սկսել»,-ասել Է կանցլերը: Նա հավելել է, որ իշխանությունները մտադիր են հանցագործներին արտաքսել Սիրիա և համագործակցել Դամասկոսի հետ՝ իրավիճակը կայունացնելու համար:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    