Ռուսաստանը և Չինաստանը հայտարարել են, որ իրենց հարաբերություններն ուղղված չեն երրորդ երկրների դեմ
                                    Ռուս-չինական հարաբերություններն ուղղված չեն երրորդ երկրների դեմ, ասվում է Ռուսաստանի և Չինաստանի կառավարությունների ղեկավարների 30-րդ կանոնավոր հանդիպման արդյունքների շուրջ համատեղ կոմյունիկեում։
«Ռուս-չինական հարաբերությունները բլոկային կամ առճակատման բնույթ չեն կրում և ուղղված չեն երրորդ երկրների դեմ։ Հավերժ բարիդրացիության, բարեկամության, համապարփակ ռազմավարական փոխգործակցության, փոխշահավետության և երկուստեք հաջողության ոգով, միմյանց դիտարկելով որպես գերակա գործընկերներ` կողմերը կշարունակեն ամրապնդել համագործակցությունը բոլոր ոլորտներում և հարկ եղած ձևով արձագանքել արտաքին մարտահրավերներին», – ասվում է փաստաթղթում։
Ընդգծվում է, որ Ռուսաստանը և Չինաստանը մտադիր են հետագայում ևս նպաստել ավելի արդարացի բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորմանը, ինչպես նաև հետևողականորեն փոխադարձ աջակցություն ցուցաբերել միմյանց այն հարցերում, որոնք վերաբերում են հիմնական շահերին և լուրջ մտահոգություններին։
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը և Չինաստանի նրա պաշտոնակից Լի Ցյանը Պեկինում ստորագրել են 15 փաստաթուղթ։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    