«Ի՞նչ անենք, եթե իր կուսակցությունը ճիշտ քաղաքականություն առաջարկի, որ մեր ժողովուրդն իրա հետևից գնա, այո’, կգնամ այն մարդու հետ, որը կցանկանա մեր երկիրն առաջ տանել»»:
«Նախորդ քառօրյային, երբ շատ մեծ էր հավանականությունը, որ Գագիկ Ծառուկյանը կառաջադրվի, Մուրադյանը բավականին բուռն քննադատեց սեփական կառավարությանը»:
«Նախագահի ելույթից 4 օր անց Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը սպաոնում է պոկել «Ա1 +»-ի լրագրող Մհեր Արշակյանի ծնոտը` «Դավայ, դավա՜յ, յալլա՛, կտամ ծնոտդ կպոկեմ»»
«Աշխատավայրում՝ ինչպես տանը, սա Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանին է վերաբերվում»:
«Ընկերական հարաբերություն ա ու ֆսյո, ոնց որ նույն` տարբեր էդ ոլորտով, խոսքի, տարբեր մարդկանց հետ ենք ծանոթ, ուրեմն մենք պետք է խանդե՞նք»:
Սեդրակյանն առանց հարցը լսելու սպառնացել էր լրագրողին` «Դավայ, դավայ, յալլա, թռի, կտամ, ծնոտդ կպոկեմ»:
«Աժ բուֆետում այս վիճակը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ անձամբ Աժ նախագահն ու փոխնախագահներն իրենք չեն ճաշում այնտեղ»:
«Եթե որոշ ժամանակ առաջ նրանք միջին բիզնեսի ներկայացուցիչներին էին հրավիրում զրույցի ու մի քանի միլիոն դրամ պահանջում, ապա այժմ անցել են փոքր բիզնեսին»:
«Մուրադյանն իր արարքը հերքում է ամեն գնով` անգամ տեսանյութերի առկայության դեպքում»:
«Անմեղների արդարացման ուրախությունը կիսելով հանդերձ, չունենք որևէ լուրջ փաստարկ առ այն, որ տվյալ դեպքում սկիզբ է դրվում արդարադատության համակարգի լուրջ բարեփոխման»:
«Գլխավոր դատախազից մերժված և վերջերս ԲՀԿ շարքերը համալրած Լյովա Խաչատրյանի համար երբեմնի «քաղհալածյալի» կարգավիճակը դաս է եղել, և այժմ նա խուսափում է պատասխանել լրագրողների հարցերին»:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը դեկտեմբերի 6-ի քվեարկության ժամանակ «կողմ» է քվեարկել «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության ներկայացրած հակամենաշնորհային գործունեության մասին օրենքի նախագծին:
«Խաչիկը համոզված է, որ ինքը պարտավոր է նրան ընտրել, որովհետև աշխատանք ունի»:
«ԱԺ նորընտիր պատգամավոր Արման Սահակյանի քաղաքական մուտքը բավականին սիմվոլիկ էր ստացվել»:
«Նաիրա Զոհրաբյանն էլ հրաժարվեց այդ թեմայով որևէ մեկնաբանություն տալ»:
«Ոստիկանության մոտ 60 աշխատակիցներ` որպես բողոքի նշան ազատման դիմումներ են ներկայացրել»:
«Սամվել Ալեքսանյանը երբեք այդ սենյակում չի լինում, այն գտնվում է շենքի ձախ կողմի, դահլիճի աստիճանների տակով գնացող, առաջին հարկի բուժկետի կողմերում»:
«Տենց բան չի եղել, սուտ ա, թող էդ թուղթը ներկայացնեն, նոր ես արձագանքեմ»:
«Աշոտ Գիզիրյանը համոզմունք հայտնեց, որ նախագահական ընտրություններում եթե անգամ առաջադրվեր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, միևնույն է, իրենց թեկնածու Սերժ Աարգսյանը Գյումրիում կհաղթեր»:
Տվյալ դեպքում «ատկատը» մայրաքաղաքի մայթերին հաստ շերտով սառույցն է, փողոցների եզրերի երկայնքով կիլոմետրերով ձգվող խորը ցեխաջրերը, թրջված ոտքերը…
«ՀՀԿ նախագահի ելույթը տեղադրվել էր նաև գյուղնախարարության կայքում»:
«ՀՀԿ-ում խոսակցություններ են շրջանառվում, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը 2013թ. նախագահական ընտրություններից հետո ձևավորվող կառավարությունում նույնպես այդ պաշտոնին է նշանակվելու»:
Հենց դրա համար էլ ՀԱԿ-ում անակնկալի չեկան այդ ձայնագրության համար, և բոլորն էլ պատրաստված դատապարտեցին այդ երևույթը՝ ընդհանրապես հրաժարվելով մեկնաբանել դրա բովանդակությունը:
Նրան ուղեկցում և լրագրողական հարձակումներից պատսպարում էին ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը և ՀՀԿ երիտթևից որոշները:
«Եթե Սովետի ժամանակն արդեն անցած լիներ, այդ ձայնագրությունն իրականացրած և ինտերնետում տեղադրած մարդիկ կկանգնեին դատարանի առաջ»:
«ՀՀԿ համագումարների պատմության մեջ առաջին անգամ պատվիրակների համար ֆուրշեթ չեղավ»:
Նման համագումարը դժգոհության մեծ ալիք պետք է բարձրացներ, սակայն ՀՀԿ համագումարից ընդամենը 24 ժամ չանցած` համացանցում հայտնվեց ՀՀ Աժ երկու պատգամավորների զրույցի գաղտնալսման ձայնագրությունը: Եվ վերջ:
«Ահա և եկավ կոմպրոմատների պատերազմի ժամանակը»:
Նրան ՌԴ-ում առաջարկելու են ստորագրել փաստաթղթեր, այդ թվում Մաքսային միասնական միությանը ՀՀ-ի անդամակցության մասին:
«Գալիք հունվարի 1-ից Հայաստանում գործողության մեջ կմտնի «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը: Իշխանությունները պնդում են, թե դա թեթևացնելու է փոքր բիզնեսի հարկային բեռը, բայց իրականում տեղի է ունենալու հակառակը»: