Բաժիններ՝

ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը գնել է «Հայբիզնեսբանկի» հսկիչ փաթեթը. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովիկ Հովսեփյանը գնել է «Հայբիզնեսբանկի» հսկիչ փաթեթը:

Ըստ «Ժողովուրդի» տեղեկությունների՝ գործարքն իրականացվել է նրա եղբոր՝ Հակոբի միջոցով ասել է թե՝ սեփականատերը Հովսեփյանի հարուստ եղբայրն է:

Հ. Հովսեփյանի մամուլի խոսնակը մեզ հետ զրույցում ասաց, թե նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը որևէ առնչություն չունի բանկի հետ: Սակայն Հ. Հովսեփյանի եղբայրն այժմ բանակցություններ է վարում՝ քննարկելու բանկը ձեռք բերելու նպատակահարմարությունը:

«Ժողովուրդի» աղբյուրները, սակայն, պնդում են՝ գործարքն արդեն կայացել է, և Հովիկ Հովսեփյանի ընտանիքը ևս իր մասնաբաժինն ունի այնտեղ:

Ի դեպ, հիշեցնենք, որ Հակոբ Հովսեփյանը ժամանակին փախուստի մեջ էր՝ խարդախության մեղադրանքի պատճառով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031