Բաժիններ՝

Միքայել Բաղդասարովը ժամանակ չունի. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չնայած հանգամանքին, որ Գագիկ Ծառուկյանն ասել էր, թե ինքը չի ցանկանում գնել «Արմավիան», այնուհանդերձ, մեր հաստատ տեղեկություններով, նրա ու Միքայել Բաղդասարովի միջև այդ առնչությամբ հանդիպում տեղի է ունեցել՝ Բաղդասարովի նախաձեռնությամբ, սակայն համաձայնության չեն եկել:

Երեկ մենք փորձեցինք պարոն Բաղդասարովից ճշտել՝ ինչի՞ շուրջ են խոսել ինքն ու Ծառուկյանը: Պատասխանելով հեռախոսին՝ նա անչափ բարյացակամ ասաց. «Յա վաս սլուշայու», բայց երբ իմացավ, որ լրագրող է խոսում, շատ արագ, արդեն հայերենով ասաց՝ «ես ժամանակը չունեմ», ու անջատեց հեռախոսը:

Ժամանակ, իսկապես, գործարարը չունի, որովհետև ապրիլի 12-ին ավարտվում է «Արմավիայի» մենաշնորհը, դաշտն ազատականացվում է, ինչն էլ իր հերթին նոր հոգսեր կարող է բերել ոլորտը տևական ժամանակ տնօրինած և մեծամեծ պարտքեր կուտակած գործարարի համար:

Ի դեպ, մեր հարցմանն ի պատասխան, ավիացիային մոտ կանգնած աղբյուրները ժխտեցին Ծառուկյան-Բաղդասարով պայմանավորվածության հնարավորությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031