Բաժիններ՝

Վարդան Ղուկասյանը «ստվերային քաղաքապետարան» է ստեղծել. մամուլ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իր մտերիմներով ու նախկին աշխատողներով ստվերային քաղաքապետարանի նման ինչ-որ կառույց է ստեղծել, ժամանակ առ ժամանակ «նիստեր» ու «խորհրդակցություններ» է անցկացնում, ելույթներ ունենում և մասնակիցներին հանձնարարականներ տալիս։

Ասենք՝ հանձնարարում է ստուգել Գյումրիում աղբահանության, փողոցների և քաղաքային այլ տնտեսությունների վիճակը, ապա վիճակի մասին զեկուցել իրեն։ Այնուհետև արդյունքների մասին հայտարարություններ է անում, հեռուստաեթերով ելույթներ ունենում և այլն։ Մի խոսքով, լուրջ «վերահսկողության» տակ է պահում Ս. Բալասանյանին։

«Ժամանակը» փորձեց անձամբ Վ. Ղուկասյանից պարզել՝ ինչո՞ւ է նման գործընթաց սկսել և այդպիսով ի՞նչ նպատակ է հետապնդում՝ անտանելի՞ դարձնել Ս. Բալասանյանի աշխատանքը իրենից հետո Գյումրիում քաղաքապետ դառնալու համար, թե՞ պարզապես ցանկանում է նրա գործունեության վրա հասարակական վերահսկողություն սահմանել։ Սակայն նախկին քաղաքապետը չցանկացավ պատասխանել մեր հարցերին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս