Ֆեյք հաղթարշավ. մամուլ
«Facebook–ում մարտի 21–ից մեկնարկել է հարցում՝ պարզելու համար, թե ում օգտին է քվեարկելու «ֆեյսբուքահայությունը» մայիսին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին։ Հարցման ընթացիկ արդյունքով առաջատարը ՀՀԿ-ն է»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և շարունակում.
«Հանրապետականի օգտին քվեարկած մոտ 700 օգտատերերի առնվազն կեսը ռուսներ, ուկրաինուհիներ, ղազախներ ու տաջիկներ են։ Քվեարկության մասնակիցների մեջ նրանց թիվը մեկ օրում ավելացել է մոտ 150-ով։ Նրանցից մոտ 200-ն էլ facebook–ում հավանել է Արտակ Սարգսյանի («ՍԱՍ»–ի Արտակ) էջը։
Նշված «այլազգիները» ֆեյքեր են՝ հնարովի օգտատերեր, և այդ գործում խառն է հանրապետականների մատը։ Վերջիններիս նպատակն է եղել ՀՀԿ-ին հաղթող ներկայացնել, սակայն դա արվել է ակնհայտ վատ ձևով։
Հարցման արդյունքով իրական առաջատարը «Բարև, Երևան» դաշինքն է, որն ունի անհամեմատ ավելի մեծ թվով համակիր։ ՀՀԿ-ն ընդամենը երկրորդն է։ Մեծ տարբերությամբ երրորդ տեղում՝ ԲՀԿ– ն է, ապա՝ ՀԱԿ-ը, Դաշնակցությունը, «Առաքելություն» կուսակցությունը և ամենավերջում՝ ՕԵԿ-ը»։