Лучше быть генералисимусом. մամուլ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը նախկինում նշել էր, որ իր կուսակցությունը ֆինանսական ռեսուրսների սղության պատճառով չի մասնակցի մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին:
Փոխարենը Դ. Հակոբյանը նշել էր, որ իր կուսակցությունն անմասն չի մնալու այս ընտրություններից և սատարելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը. «Ես հարգում եմ Տարոն Մարգարյանի բոլոր դրական կողմերը, բայց դա միայն Ծառուկյանին է պո պլեչու»,-ասել էր նա:
Դ. Հակոբյանից երեկ «Ժամանակը» հետաքրքրվեց, թե եթե սատարում է կուսակցությանը և մասնավորապես Գագիկ Ծառուկյանին, ապա ինչու՞ իրեն չեն ընդգրկել ԲՀԿ ավագանու համամասնական ցուցակում, ինչին ի պատասխան՝ թիվ մեկ մարքսիստն ասաց` Лучше быть генералисимусом, чем казенным генералом:
Պարոն գեներալիսիմուսը հրաժարվեց այլ հարցերին պատասխանել՝ մեկնաբանելով, որ դրանց կանդրադառնա մոտակա բրիֆինգի ժամանակ»: