![](/banners/BeFunky-design.jpg)
Լիլիթ Գալստյանը հրաժարվել է ընդգրկվել ՀՅԴ ցուցակում. մամուլ
![](https://168.am/wp-content/uploads/2012/09/Lilit-Galstyan-e1348160835445.jpg)
«Ընդդիմության բանակցությունների փուլում, երբ հավանականություն կար միասնական ցուցակով մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, «Ժառանգությունն» առաջարկել է, որ ցուցակը գլխավորի ՀՅԴ անդամ, նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում.
«Այդ կապակցությամբ «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն ասաց. «Այդ առաջարկն արվել է ՀՅԴ գերագույն մարմնին, որ ցուցակը գլխավորի Լիլիթ Գալստյանը՝ հաշվի առնելով փոխզիջում գտնելու հանգամանքը, որպեսզի, այդ դիրքը զիջելով, մենք փոխհամաձայնություն ձեռք բերենք դաշինքով մասնակցելու հարցում: Իհարկե, հաշվի է առնվել նաև Լիլիթ Գալստյանի՝ քաղաքային մշակույթին պատկանելու հանգամանքը»:
Եվ քանի որ դաշինքը չի կայացել, առաջարկն էլ մնացել է թղթի վրա: Հետագայում Լիլիթ Գալստյանին ՀՅԴ-ն առաջարկել է ընդգրկվել Դաշնակցության ավագանու ցուցակի առաջին եռյակում, սակայն նա չի համաձայնել»: