«Երբ որ ասում ենք՝ բանակցությունները լավն են, թե վատն են, դա նույնն է, թե ասում ենք՝ դանակը լա՞վն է, թե՞ վատն է»:
«Որոշ տեղեկությունների համաձայն` Ա. Հովսեփյանի հետ Դավիթ Հարությունյանի հարաբերությունները լարված են, ինչը սկիզբ է առել դեռևս նրա` արդարադատության նախարար եղած տարիներից»:
«Զավեշտն այն է, որ կուսակցության երկօրյա աշխատանքի արդյունքում պատրաստված հայտարարության հրապարակումից մեկ ժամ առաջ ոստիկանությունն արդեն հրապարակել էր քաղաքացու ինքնությունը»:
«Ղարաբաղ զորակոչված նորակոչիկ Հակոբին «զբոռնի պունկտում» (հավաքակայան) վեց ասեղ պատվաստում են արել և տարել Ղարաբաղ: Արդեն Ղարաբաղից Հակոբը զանգել և ասել է, որ ջերմություն ունի: Հայրը զարմացել է, քանի որ որդին երբեք ջերմություն չի ունեցել»:
«Ազատության հրապարակում ամենօրյա քաղաքացիական ֆորումի «հռետորների» անհրաժեշտություն կա՝ տասն օր ձգվող խորհրդաժողովների անընդհատությունն ապահովելու համար»:
«9-րդ հարկում միայնակ ապրող 65-ամյա տղամարդը մահացել է, և նրա դին 4 օր մնացել է տանը»:
«Երևի տեղական ինքնակառավարման մարմինն անակնկալի է եկել՝ իմանալով, թե ինչ կարող է անել անչափահաս աղջիկը երեկոյան ուշ ժամին Հյուսիսային պողոտայում, ապա հյուրանոցում»:
«Իհարկե, պետական միջոցների տնտեսումը խրախուսելի է, սակայն կոնկրետ այս դեպքում չի բացառվում, որ դա արվում է ի հաշիվ մարդկանց առողջության»:
«Ընտրարշավին մասնակցելու ֆինանսական խնդիրներ ունի և «Ժառանգությունը», որը նախագահականի ժամանակ բավականին գումար է ծախսել, և ՀԱԿ-ը, և ՀՅԴ-ն»:
«Անցած տարի իրանցիների թիվն այնքան էր, որ Երևանում վարձակալությամբ առանձնատներ տրամադրողները մեկ օրվա համար նրանցից վերցնում էին մոտ 150 դոլար, իսկ հիմա իրանցիները նույն գնով երկու առանձնատուն են վարձում»:
«Ոչ ոք չի բացատրել, թե ինչու հնարավոր չէ նույն պայքարը նույն (կամ նույնիսկ ավելի հզոր) ուժգնությամբ ծավալել նույն Ազատության հրապարակում՝ նորմալ սնվելով»:
«Բարև, Երևան» դաշինքի 5-րդ համարը զբաղեցնող, «Օրինաց երկիր» կուսակցության Նախկին անդամ Գագիկ Բաղդասարյանը «Ժողովուրդի» հետ զրույցում ասաց, որ ինքը «Բարև, Երևան» դաշինքի շտաբի ղեկավարն է»:
«ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որոշում է կայացրել, որ խմբակցությունը ներկա է գտնվելու խորհրդարանի հատուկ նիստին, որի ընթացքում Սերժ Սարգսյանը պաշտոնապես ստանձնելու է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը»:
«Հովիկ Աբրահամյանի որդին պատրաստվում է Արտաշատի քաղաքապետ դառնալ»:
«Սույն պատգամավորն այնքան վրդովվեց անմեղ հարցերից, որ սկզբում նետվեց ԱԺ միջանցքի ծայրի պետքարանը, ապա որոշ ժամանակ դարանակալելուց հետո ստիպված եղավ կրկին վերադառնալ միջանցք, որտեղ էլ լուրջ հարցերի պատասխանելու առաջարկին ի պատասխան սկսեց հայհոյել»:
«Ռուբիկ Հակոբյանն առաջարկում է «մտադրությունների արձանագրություն» ստորագրել իրենց անկեղծ նկրտումների և համագործակցության մասին:
«Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ն իրենց համամասնական ցուցակներում ընդգրկված թեկնածուներից պահանջել են միանգամից երկու դիմում գրել՝ մեկն առաջադրվելու, մյուսը հրաժարականի մասին»:
««Ապահով Հայաստանում» ընտրության օրը կարելի է հարձակվել լրագրողի վրա, խոչընդոտել նրա մուտքը թեկնածուի շտաբ, վիրավորել ու հայհոյել նրան, խլել տեսախցիկը ու «ազատ-անաչառ» դատախազությունն այդտեղ որևէ հանցակազմ չի կարողանա գտնել, եթե իհարկե՝ հարձակվողը «ապահով Հայաստանի» նախարարի եղբայր է»:
«Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Նահապետ Գևորգյանը (Նավո), ով հայտնի է իր սկանդալային վարքով և լրագրողների հասցեին հայհոյանքներ շաղ տալով, երեկ հերթական անգամ խորհրդարանում դրսևորվել է իր ողջ հմայքով»:
«Այս օրերին ակտիվ քննարկվում է Արմավիրի մարզի Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքի ղեկավար Կարեն Գրիգորյանին Արմավիրի մարզպետ նշանակելու հարցը»:
«Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին Հայաստանի մարքսիստական կուսակցությունը չի մասնակցի: Պատճառը ֆինանսական խնդիրներն են»:
«Այս անգամ Երևանի ավագանու՝ ՀՀԿ ցուցակում է նաև ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի դուստրը՝ Անուշ Նավասարդյանը»:
«Սերժ Սարգսյանը մտադիր է առաջիկայում չորս մարզպետների փոփոխություն կատարել: Խոսքը Կոտայքի, Արմավիրի, Տավուշի և Վայոց Ձորի մարզպետների մասին է»:
«Երեկ Սերժ Սարգսյանը առանց պաշտոնական բացատրության նրան ազատեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից՝ փոխարենը նշանակելով գնդապետ Տիգրան Փարվանյանին»:
Իշխանությունը մոբիլիզացրել է ոչ միայն երևանյան ուժերը, այլև՝ մարզային:
«Լևոն Բաղրամյանը Րաֆֆի Հովհաննիսյանի որդու՝ Կարինի ընկերն է և գնահատվում է որպես առավել չափավոր կուրսի կողմնակից»:
«Խորհրդարանի բուֆետը, որ բազմաթիվ պատգամավորների և կառավարության անդամների սիրելի վայրն էր, տևական ժամանակ է, փակվել է»:
«Չեմ պատրաստվում նման բաներ մեկնաբանել, որովհետև ես ՀՀԿ-ին վերաբերվոմ եմ որպես լուրջ կուսակցություն, որտեղ կոլեգիալ քննակումներ և որոշումներ են լինում»:
«Բացառված չէ, իհարկե, որ նրանք հարցազրույց տան որևէ թերթի կամ կայքի (առանց տեսագրության), բայց դա «հաշիվ չէ», փողը կտան որևէ գրագետ մարդու, որն այնպիսի խորը մտքեր կվերագրի նրանց, որ Սոկրատեսն էլ կնախանձի»:
«Գագիկ Ծառուկյանն ամենայն լրջությամբ է պատրաստվում Երևանի ավագանու ընտրություններին»: