Բաժիններ՝

Ի՞նչ են քննարկել «Էլեն»-ում Ս. Սարգսյանը, Գ. Բեգլարյանն ու Ռ. Սադոյանը. մամուլ

««Ժամանակի» տեղեկություններով` նախագահ Սերժ Սարգսյանը, տրանսպորտի և կապ նախարար Գագիկ Բեգլարյանը և ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Սադոյանը անցած ուրբաթ օրը` երեկոյան հանդիպել են Մաշտոցի պողոտայում գտնվող «Էլեն» ռեստորանում: Մեր տեղեկություններով` հանդիպումը տևել է 4 ժամ»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը:

«Թեև առայժմ չի հաջողվել պարզել նրանց զրույցի մանրամասները, սակայն չի բացառվում, որ հիմնական թեման եղել է Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները: Չնայած կրկին քաղաքապետ դառնալու Գագիկ Բեգլարյանի ցանկությունը չիրականացավ, քանի որ Ս. Սարգսյանն առաջադրեց գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունը, սակայն վերջինս հավանաբար ցանկանում է, որ Բեգլարյանը Երևանի կենտրոնում իր ազդեցության տակ գտնվող թաղային հեղինակություններով ու լծակներով ոչ միայն չխանգարի ավագանու ընտրություններին, այլև Կենտրոն համայնքից ընտրված պատգամավոր Ռ. Սադոյանի հետ միասին ՀՀԿ-ին օգնի նորից մեծամասնություն ստանալ»,- հավելում է թերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս