
Մարզպետները նեղսրտած են Րաֆֆիի պահանջներից. մամուլ

«Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջները՝ ուղղված Սերժ Սարգսյանին, իրենց մեջ պարունակում էին առնվազն մարզպետի հինգ պաշտոն: Այս փաստը մարզպետները ցավոտ են ընդունել ու կարծում են, որ Սերժ Սարգսյանն այդ քայլին չի գնա»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում.
Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, ով երկար տարիներ զբաղեցնում է այդ պաշտոնը, մեզ հետ զրույցում, անդրադառնալով սույն պահանջին, ասաց. «Ես չեմ կարծում, որ մեր երկրի նախագան Րաֆֆի Հովհաննիսյանի անտրամաբանական առաջարկությունը կընդունի: Վերջիվերջո, խորհրդարանական ընտրություններն անցել են, ձևավորվել է իշխանություն, առաջիկա 5 տարիներին, դա պատասխանատվություն ա, ես չեմ կարծում, որ նախագան կգնա էդպիսի քայլի: Իսկ եթե կգնա այդպիսի քայլի, ուրեմն հեռանկարում կունենան հատուցումներ, որոնք որ մենք կընդունենք»:
Իսկ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը կարծում է, որ եթե պահանջում է, դա չի նշանակում, թե որևէ մեկը պիտի նրա պահանջը կատարի: «Համենայնդեպս, ես գիտեմ նաև այն, որ որևէ մեկի պաշտոնը ցմահ չի, բայց դա «Ժառանգություն» կուսակցությունը չի որոշում»»: