
Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը տուգանվել է 12.3 մլն դրամի չափով. մամուլ

«Մարտի 11-ից ՊԵԿ-ն ամենօրյա ռեժիմով հրապարակում է առանց ուղեկցվող փաստաթղթերի ապրանքների առաքման կամ տեղափոխման խախտումների վիճակագրությունը: 12 օրերի ընթացքում 306 խախտում է աձանագրվել»,- գրում է «Ժամանակ» օրաթերթն ու հավելում.
«Խախտումներ թույլ տված ընկերությունների ցանկում է նաև ՀՀ-ում ներկրման ամենաշնորհատեր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը, որը տուգանվել է ընդհանուր 12.3 մլն դրամի չափով: ՊԵԿ սև ցուցակում են հայտնվել նաև «Մառանիկը», «Արարատցեմենտը», «Գրանդ քենդին» և այլն, և այլն:
Իհարկե, դրական է , որ ՊԵԿ-ը, ինչպես ինքն է վկայում, «պայքար է սկսել ստվերի» դեմ, սակայն ինչպես «Ժամանակին» հայտնեց տնտեսվարողներից մեկը, ՊԵԿ-ը տուգանքներ է նշանակում նույնիսկ փաստաթղթերի մեջ բեռնափոխադրող մեքենայի պետհամարանիշի բացակայության դեպքում, ինչը հաստատապես «ստվեր» համարվել չի կարող»: