Բաժիններ՝

Երա՞զ. Կդառնա՞ այն իրականություն. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Իշխանության վերնախավի ներկայացուցիչները վերջին օրերին մասնավոր զրույցներում շարունակ խոսում են այն մասին, որ ապրիլի 9-ից հետո կառավարության կազմում էական փոփոխություններ չեն լինելու, լուրջ փոփոխություններ սպասվում են աշնանը:

Որոշ շրջանակներում էլ վերլուծում են, թե այդ լուրջ փոփոխությունները ըստ ամենայնի, կապված են հնարավոր խորհրդարանական արտահերթ ընտրությունների հետ:

Երեկ, երբ մեր թղթակիցը ՀՀԿ կարկառուն ներկայացուցիչներից մեկին հարցրել է՝ ճի՞շտ է, որ աշնանը Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ են տեղի ունենալու, նա պատասխանել է. «Էլի ինչ-որ մեկը երազ է տեսել»: Այդ «երազը», սակայն, չի բացառվում առաջիկայում իրականություն դառնա:

Հիշեցնենք, խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը Րաֆֆի Հովհաննիսյանի առանցքային պահանջներից մեկն է, ինչը առաջիկայում պետք է քննարկվի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի միջև:

Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հայտարարել է նաև, որ իր բոլոր առաջարկները փոխկապակցված են և անբեկանելի: Այդ կետը կա նաև Սերժ Սարգսյանին ուղարկած նրա առաջին նամակում: «Ժառանգության» առաջնորդը պահանջել է Աժ արտահերթ ընտրություններ անցկացնել մեկ տարվա ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս