
Զատկական գնաճ. մամուլ

«Ս. Զատիկի տոնինընդառաջ մեկնարկել են ավանդական թանկացումները: Այցելելով նախկին գումի շուկա՝ երեկ պարզեցինք, որ թանկացել է կանաչեղենը, հավկիթը: Ձուկը դեռ չէր թանկացել, բայց ըստ վաճառողների, դա կլինի այսօր-վաղը»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և շարունակում.
«Միևնույն ժամանակ նրանք հայտարարում էին, որ զատկական ապրանքների գները տոնից հետո նորից կնվազեն՝ հավասարվելով մինչ այդ եղած գներին: Այդպես, ըստ նրանց, լինում է սովորաբար»: