Բաժիններ՝

Վոլոչկովան Երևանում կմասնակցի Տարոն Մարգարյանի քարոզարշավին. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ապրիլի կեսերին կրկին Երևան է ժամանելու բալետի մենապարուհի, ՌԴ վաստակավոր արտիստուհի Անաստասիա Վոլոչկովան: Ընդ որում, ինչպես փոխանցում են «Ժողովուրդի» աղբյուրները, նա Երևան է ժամանելու քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով՝ վերջինիս քարոզարշավի շրջանակներում անվճար համերգ տալու նպատակով:

Հիշեցնենք, որ Տ. Մարգարյանը նախորդ տարի էր հանդիպել Վոլոչկովայի հետ, ինչը մամուլում և սոցիալական կայքերում տարբեր մեկնաբանությունների տեղիք էր տվել:

Ինչևէ, տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանին: Վերջինս ասաց. «Նման ինֆորմացիայի չեմ տիրապետում: Ես այս պահին նման ինֆորմացիա չունեմ: Ո՞վ է նման բան ասում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031