Բաժիններ՝

Սևուկ Գագոն. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Անունդ ինչ ա, սևուկ»,- երեկ մեր թղթակից Տաթև Խաչատրյանի հարցերին պատասխանելուց հետո, նրան ահա այսպես է դիմել ներկայումս նախարար, նախկինում տարբեր պաշտոններ զբաղեցրած, և ընդհանրապես կարկառուն ՀՀԿ-ականներից մեկը:

Այդ պաշտոնյայի «շեֆը» նման իրավիճակում կասեր, «աթոռից չընկնեք», բայց արտահայտության հեղինակը Գագիկ Բեգլարյանն է, նույն ինքը՝ Չոռնի Գագոն: Վերջինս տաքսիստների հետ հանդիպման ժամանակ լրագրողներին ասել է, որ այլ հարցերի չի պատասխանելու և խնդրել է թույլ տալ, որ գնա ծխելու:

Մեր թղթակցի հարցին, թե արդյոք հարցերին չպատասխանելու պատճառը ծխելն է, Բեգլարյանը պատասխանել է. «Պատճառը միայն ծխելն ա, անունդ ի՞նչ ա սևուկ»: Փաստորեն Չոռնի Գագոն հումորի զգացողություն էլ ունի: Իր մականվան գրական հայերենին էլ տիրապետում է: Լրագրողների հետ ոչ կոռեկտ շփումների, հաճախ թիկնապահների միջոցով բռնություններ գործադրելու սովորություն ունեցող Բեգլարյանը, ակնհայտորեն, առաջընթաց է ապրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031