Բաժիններ՝

Նրանց պաշտոնավարման ժամկետներն ավարտվում են. մամուլ

Ինչպես ամեն անգամ նախագահական ընտրություններից հետո, հանրությունը պետական համակարգի թարմացում է սպասում, բայց ամենաառանցքային պաշտոնների հետ կապված՝ հանրությունը կատարյալ անորոշության մեջ է:

Մանավանդ իր վերջին ասուլիսում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ գոհ է կառավարության աշխատանքից, և եթե մարդիկ կատարել են իրենց առջև դրված խնդիրները, նրանց փոխելը սխալ է:

Սակայն, այնուամենայնիվ, լուրեր են պտտվում, թե ոստիկանապետ Վովա Գասպարյանը շուտով նշանակվելու է պաշտպանության նախարար: Եվ ոստիկանապետի մտերիմներն արդեն տեղափոխության են պատրաստվում:

Մինչև տարեվերջ ավարտվում է երեք բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնավարման ժամկետը՝ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի:

Թե ինչ է անելու Գրիգոր Ամալյանն ապրիլի 7-ից հետո, երբ ավարտվում է նրա լիազորությունների ժամկետը, հայտնի չէ, բայց երեկ նրան մեդալ տվեցին՝ Լեռնային Ղարաբաղին մատուցած ծառայությունների համար:

Նշենք, որ Ղարաբաղյան պատերազմի առաջին օրերից նա մասնակցել է մարտական գործողություններին և ներդրում ունի Պաշտպանության բանակի կայացման գործում: Նաև ակտիվորեն համագործակցել է ԼՂՀ տնտեսական հանձնաժողովի հետ և միջազգային հավաքների ժամանակ աշխատել է, որ ՀՀ պատվիրակության կազմում ներգրավվեն Արցախի ներկայացուցիչները»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս