«Ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը նախատեսում են անցկացնել կամ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կամ՝ Ազգային ժողովի այգում: Միանշանակ է, որ օպերային թատրոնի շենքը ցանկից դուրս է»:
«Ավագանու ընտրությունների առնչությամբ ԲՀԿ-ն ունի մաքսիմում և մինիմում ծրագիր. մաքսիմում ծրագրով` հաղթել ընտրություններում, մեծամասնություն կազմել, քաղաքապետ ունենալ. այս տարբերակի դեպքում ենթադրվում է, որ քաղաքապետ է դառնալու Գուրգեն Արսենյանը»:
«Ապրիլի 9-ի ինաուգուրացիայից հետո հիմնական, եթե ոչ միակ կադրային նշանակումը լինելու է վարչապետի նշանակումը, թերևս վերանշանակումը»:
«Մի՞թե ընդունելի է, որ սեքս-խորհրդանիշ Քիմ Քարդաշյանը, որի հետաքրքրությունների շրջանակն է՝ «Կցանկանայի իմանալ, թե ինչ է տղամարդն զգում ինձ հետ սեքսով զբաղվելիս», այցելի մեր մանուկների օրրան ու շոու կազմակերպի»:
«Ալրաղացի Լյովիկը նոր սթրիփթիզ ակումբ է բացել հենց հյուրանոցում, որի սպասարկումն իրականացնում են բացառապես դրսից բերված աղջիկները»:
«Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի համար ամենամեծ ինտրիգն այն է, թե ով է քաղաքապետի պահուստային նստարանին նստած անձը»:
«Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իրենից խնդիր չի ներկայացնում Շիրակի նորանշանակ մարզպետ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Ֆելիքս Ցոլակյանի համար»:
«Արդեն մի քանի օր է, ՀՀ վարչապետի նոր թեկնածուի անուն է շրշանառվում: Խոսքը ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սարգսյանի մասին է»:
«Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանի` Գյումրիում կայացած հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ով իր խոսքը նվիրեց իր ՀՀԿ-ական գործընկերոջը` Սուքիաս Ավետիսյանին»:
«Վերջին օրերին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը տարբեր պետական գերատեսչությունների գործունեության վերաբերյալ զեկույցներ է հրապարակում, որոնք այնքան էլ լավ չեն ընդունվում»:
««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու համար նախագահ Սերժ Սարգսյանից պահանջում է նաև 5 մարզպետի պաշտոններ, այդ թվում՝ Վայոց ձորի մարզպետի պաշտոնը»
«Այս անգամ յուրաքանչյուր կին պատգամավոր ստացել է 300 հազարական դրամ»:
«Հայ ֆրանսիական գործարարությւսն ակումբը, որը 2011թ-ի աշնանը հիմնադրվել է Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Անրի Ռենոյի նախաձեռնությամբ, «Կարֆուրի» վերաբերյալ նամակ է հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին»:
«Կանանց չի կարելի վիրավորել, որովհետև մեզ բոլորիս Կին և Մայր է լույս աշխարհ բերել»:
«ՀՀԿ-ում տեղի ունեցող գրեթե յուրաքանչյուր նիստի ժամանակ այս կամ այն կերպ քննարկվում է ԲՀԿ-ի պահվածքը»:
«Հնարավո՞ր է մասնակցի Երևանի քաղաքապետի ընտրությանը՝ մտնելով ԲՀԿ ցուցակ, Արա Օսկանյանը պատասխանեց. «Ոչ: Էս պահին՝ ոչ: Ես հիմա աշխատում եմ, չեմ զբաղվում ուրիշ բանով»»:
«Եթե մինչև մարտի 21-ը՝ ցուցակները ներկայացնելու վերջին օրը, միավորում տեղի չունենա, պրն Բագրատյանը պատրաստվում է Երևանի ընտրություններին գնալ բացառապես իր՝ «Ազատություն» կուսակցության ցուցակով, որը, բնականաբար, կգլխավորի ինքը»:
Երեկ «Հայկական Ժամանակ» օրաթերթի թղթակիցը Երևանի Փակ շուկայի մոտ (շուտով՝ «Yerevan City») նկատել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, ով անձամբ է ղեկավարելիս եղել ճարտարապետական այդ կառույցի շինարարական աշխատանքները, բանվորներին ինստրուկտաժ անելով:
«Շուշան Պետրոսյանը հնարավոր է թանկ վճարի «Կենտրոն» ՀԸ եթերում՝ «Հայկական ուրբաթ» հաղորդաշարի ժամանակ հնչեցրած խոսքերի համար»:
«Նախագահական ընտրությունների հետ կապված հետընտրական պրոցեսները դանդաղ, բայց անկասելիորեն վերածվում են Երևանի ավագանու նախընտրական պրոցեսների: Դա բնական է՝ ցանկացած նորմալ երկրում գրեթե անընդհատ պետք է տեղի ունենան ընտրությունների և հանրաքվեների հետ կապված գործընթացներ»:
«ԲՀԿ-ն լուրջ դիլեմայի առջև է կանգնած՝ ո՞վ է ղեկավարելու Երևանի ավագանու համամասնական ցուցակը»:
«Ինչքանո՞վ է սա տրամաբանական կամ սպասելի, կանխատեսելի, ընկալելի. Սեդրակյանի շուրջ այս զարգացումները շատերի մոտ են առաջացրել այս հարցերը, և կարելի է ասել, որ հիմնական, գերակշռող վերաբերմունքը թերահավատությունն է կամ անվստահությունը, որ սպանության պատվիրատուն եղել է էպոսագետը»։
«Ուշագրավ է, որ Ս. Սարգսյանը Վատիկանում դեսպանատուն բացելու համաձայնությունը տվել է փետրվարի 19-ին: ԱԳՆ-ին, այդ մասին նախագահականից տեղեկանք է տրվել»:
«Երբ քաղաքական սպանության պատվեր է լինում, պետք է լինի մոտիվացիա՝ ինչ էր հետապնդում»:
«Ասողը մեր երկրում և այս պարագայում 1 մարդ է կամ 2՝ ապագա վարչապետը և հանրապետության նախագահը, ուրիշ ասող չկա»:
«Մինչ ՀՀԿ ղեկավար կազմը պնդում է, որ Երևանի քաղաքապետի անմրցելի թեկնածուն հենց գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, իրադարձություններն անընդհատ «Տարոն գեղեցիկի» դեմ են դուրս գալիս: 2010թ. դեկտեմբերից Երևանում գործող միակ՝ «Նեմո» դելֆինարիումը ոչ միայն փակվել է, այլև ապամոնտաժվում է: Երկու տարվա մեջ ընդամենը 900 այցելու ունեցած դելֆինարիումի վերջին ներկայացումը եղել է 2013թ. փետրվարի 9-ին: Դելֆինները […]
«Ընդամենը 5 օր առաջ Ցոլակյանը մամուլում գրեթե հերքել էր իր՝ մարզպետ նշանակվելու մասին տեղեկությունները»:
««Անտարես» մեդիա հոլդինգի՝ Facebook-ում ընթերցանության յուրատեսակ քարոզչության կոչերը, թե «Գիրք կարդալը սեքսուալ է» կամ «Կարդալը սեքսուալ է դարձնում ձեզ», ոչ միայն բազմաթիվ «like»-եր է վաստակել, այլև ոմանց մոտ դժգոհությունների է տեղիք է տվել»:
«Ես շատ կցանկանայի այդ հարցը տալ Վազգենին: Չգիտեմ՝ Վազգենն ինչ կպատասխաներ այդ հարցին: Շատ քիչ հարցեր կան, որոնց պատասխանը չգիտեմ, թե ինչ կասեր Վազգենը: Դժբախտաբար, մեր բարեկամները, հարազատները միշտ չեն այնպիսին, ինչպիսին մենք ենք ուզում իրենց տեսնել»:
«Տարբեր հեռուստաընկերություններ գործուղված անհատները կգովաբանեն Ս. Սարգսյանին, կարդարացնեն նրա քայլերը և անընդհատ կխոսեն քաղաքական, տնտեսական, իրավական ու այլ բարեփոխումներից»: