Բաժիններ՝

Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին՝ Մալաթիայի թաղապե՞տ. մամուլ

««Ժողովուրդի» իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը խոստացել է վերընտրվելուց հետո Երևանի փոխքաղաքապետ նշանակել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանին»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու շարունակում.

«Մեր տեղեկություններով, Օհանյանին փոխարինելու է Երևանի ավագանու անդամ Արթուր Պետրոսյանը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին:

«Ժողովուրդը» զրուցեց Դավիթ Օհանյանի հետ՝ ճշտելու, արդյոք նա արդեն ստացել է այդպիսի առաջարկ: «Նման խոսակցություններ չեն եղել: Նման քննարկում չկա: Զարմանում եմ, թե որտեղից եք այդպիսի բան լսել»,- նշեց Օհանյանը՝ հայտարարելով, թե ինքն այժմ զբաղված է համայնքային խնդիրների կարգավորմամբ:

Հավելենք, որ Տ. Մարգարյանը «լավ պաշտոն» է խոստացել նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանի որդուն, բայց միայն այն դեպքում, եթե պատգամավորը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ «լավ» ձայներ հավաքի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս