Ի՞նչ հարցեր են քննարկվելու այսօր կայանալիք ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ. մամուլ
««Ժողովուրդի» տեղեկություններով՝ այսօր կայանալիք ՀՀԿ ԳՄ Նիստի ժամանակ օրակարգում լինելու է հիմնականում երկու հարց: Առաջին հարցը վերաբերելու է ապրիլի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողակարգին, իսկ մյուսը՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նամակներին՝ ուղղված Ս. Սարգսյանին: Նշվում է նաև, որ կքննարկվեն Հովհաննիսյանի հետ կոալիցիա կազմելու, պաշտոններ զիջել-չզիջելու վերաբերյալ հարցերը»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.
«ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովից փորձեցինք պարզել տեղեկության իսկությունը: «Հավատացե՛ք ինձ, յուրաքանչյուր գործադիր մարմնի նիստի ժամանակ մեր օրակարգում լինում են ներքաղաքական զարգացումներ, ներկուսակցական և այլ հարցեր»,- փոխանցեց նա»: