Բաժիններ՝

Ինչո՞ւ էր Ռոստոմյանը երկար-բարակ համբուրում ԲՀԿ-ականներին. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ-ի «քվոտայով» նախարար նշանակված Հրաչ Ռոստոմյանը վերջին շրջանում մի տեսակ դիսկոմֆորտի մեջ է. խորհրդարան հարցուպատասխանի է գալիս ոչ այն կողմից, որտեղից բոլոր նախարարներն են գալիս, մեկուսի նստում է, հետո հեռանում: Նախորդ չորեքշաբթի, որպեսզի չպատասխանի ու ազատվի լրագրողների «չար» հարցերից և հետապնդումից, նա երկար-բարակ համբուրում էր իրեն մոտեցող ԲՀԿ-ականներին:

«Ինչի՞ էիք ԲՀԿ-ականների հետ էդքան համբուրվում, բա կարելի՞ է»՝ հարցրեցինք: «Կարոտել էի»,- պատասխանեց նա ու ցանկացավ մտնել ԲՀԿ ֆրակցիա, որպեսզի պրծնի հետապնդումից, հետո, հասկանալով, որ իր այդ քայլն էլ կշահարկեն, մնաց տեղում կանգնած: «Բա կարոտը քաղաքական կատեգորիա՞ է. ի՞նչ եք կարծում՝ կմնա՞ք Ձեր պոստում, խոսվում է, որ Ձեր պոստը տալու են Արմեն Մարտիրոսյանին»: «Առանց մեկնաբանությունների»: Ասում են՝ ձեր նախարարությունը կիսում են. կեսը տալիս են Արմեն Մարտիրոսյանին, կեսը՝ Խաչիկ Ասրյանին, ձեզ բան չի մնում տակը: «Լավ, էլի, առանց մեկնաբանությունների»,- համարյա խնդրեց միշտ ժպտացող նախարարը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս