«Այս արձակուրդը վկայում է, որ Սերժ Սարգսյանը նրան նույնպես չի ներում ընտրություններում իր խայտառակ արդյունքի համար»:
«Եթե Հանրապետական կուսակցությունը յուրաքանչյուր ընտրողի տա 10.000 դրամ ընտրակաշռք, իրենք կտան 20.000: Եթե ՀՀԿ-ն տա 20.000 դրամ, իրենք կտան 30.000»:
«ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն իր մերձավոր շրջապատի մոտ հայտարարել է, թե չի պատրաստվում իշխանական համակարգում էական փոփոխություններ կատարել նույնիսկ ապրիլի 9-ից հետո»:
«Երևանի ավագանու ընտրությունները կարող են անցնել «Երեք Արմենների պայքար» խորագրի ներքո. 3 կուսակցությունների ընտրացուցակներ ղեկավարելու են Արմենները՝ Ռուստամյանը, Մարտիրոսյանը և Երիցյանը»:
«Երեկ ԱԺ-ում լրագրողները ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեցին, թե չի՞ պատրաստվում գնալ Ազատության հրապարակ և, հաշվի առնելով, որ դժգոհություններ կան ԿԸՀ-ի արդյունքների հետ կապված, Րաֆֆի Հովհաննիսյանի հետ խոսել, հստակություն մտցնել»:
«Սկզբում Սաշիկ Սարգսյանին համապատասխան շրջանակները «հարգել-պատվել» են», սակայն հյուրասիրության վերջում Սաշիկ Սարգսյանն իրեն վատ է պահել, ինչի արդյունքում ենթարկվել է ծեծի»:
«Երեկ տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում երկրորդ ասուլիսը, որին հրավիրված են եղել միայն ընտրյալները՝ «ազատ և պատասխանատու» լրատվամիջոցների ներկայացուցիչները»։
«Տուրիստական գործակալությունները կանխատեսում են զբոսաշրջիկների թվի կտրուկ, մինչև 10 անգամ նվազում»:
«Երեկ վաղ առավոտյան ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Աերոֆլոտ ռուսական միջազգային ավիաուղիներին» պատկանող օդանավով մեկնել է Մոսկվա»:
«ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ԱԺ-ում անդրադառնալով այս թեմային, նշեց, թե մի քանի օրից իրենք ԿԸՀ կներկայացնեն ՀԱԿ ցուցակը»:
«Երևանի Կենտրոն վարչական շրջանը ավագանու ընտրություններին ընդառաջ որոշել է փոփոխություն կատարել «Կենտրոն» և «Կենտրոն-1» համատիրությունների սպասարկման վայրերում»:
«Հիվանդանոցը լիքն է հիվանդներով, ոչ մի բաժանմունքում տեղ չկա, ահավոր վիճակ է, հիվանդերը պառկած են անգամ միջանցքնրում»:
«Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանն առողջական խնդիրներ ունի և հավանաբար հրաժարական կտա: Երեկ այս մասին լուրեր էին շրջում ՀՀԿ-ում»:
«Մենք՝ հայերս, սիրում ենք քննարկել գլոբալ հարցեր՝ «սրա վերջն ի՞նչ է լինելու» շարքից: Այդ վերացական քննարկումներում պարտադիր պետք է լինեն «ռեժիմ» և «ժողովուրդ» հասկացությունները, որոնք, Աստված գիտե, թե ինչ են իրականում նշանակում»:
«Աժ նախագահը թափանցիկ ակնարկ արեց, որ Սերժ Սարգսյանն անձամբ է այցելելու Հովհաննիսյանին և անձամբ է առաջարկությունները ներկայացնելու»:
«ՀՀԿ-ում ԲՀԿ-ի շահերի ջատագով Հովիկ Աբրահամյանն այս ընտրություններից մեկուսացված է՝ գրեթե չի լինում շտաբում»:
««Նաիրիտ» գործարանի նման այս հսկան ևս տարիներ շարունակ ձեռքի ձեռք է անցել՝ այդպես էլ չվերագործարկվելով»:
«Բոլոր այն զինվորներին, ովքեր Երևանի գրանցում ունեն, 2013թ. մայիսի 5-ին տեղի ունենալիք Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ հնգօրյա արձակուրդ է տրվելու»:
«Աստված չտա, եթե Րաֆֆի Հովհաննիսյանի առողջական վիճակի հետ վատ բան տեղի ունենա, ապա դա իշխանության վրա ծանր կնստի»:
«Նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանին առաջադրված մեղադրանքի հիմքերը նախաքննական մարմնի կողմից արդեն տրամադրվել են կողմին»:
«Պատրաստ ենք աշխատել նախագահ Սարգսյանի հետ իր պաշտոնավարման երկրորդ փուլի ընթացքում՝ զարգացնելու համար երկկողմանի հարաբերությունները և մեր երկրների համատեղ բարգավաճումն ու անվտանգությունը»:
«Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գրասենյակը երեկ բավական հետաքրքրաշարժ մի հայտարարություն է տարածել «Հժ»–ում տպագրված այն տեղեկության կապակցությամբ, ըստ որի Ղուկասյանի պաշտոնավարման շրջանի փաստաթղթային ստուգումների արդյունքում՝ ֆիննախը 440 միլիոն դրամի կեղծ ասֆալտապատման փաստաթղթեր է հայտնաբերել»:
«Պետական համալսարանում, այսպես ասած՝ «Մայր բուհում», որը, կարծես թե, պետք է օրինակ լինի բոլոր մնացած բուհերի համար, գերիշխում է կաղապարված, «քառակուսի» մտածողությունը»:
«Դա է պատճառը, որ Նալբանդյանը իր գրեթե բոլոր պաշտոնական այցերը կատարում է Փարիզ մուտք գործելով»:
«Չնայած ծոմին, Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է իր ամենօրյա առավոտյան քայլ-վազքը արդեն Օպերայի հրապարակում»:
«Վերջին նախագահական ընտրությունները ստիպել են՝ փաստորեն նոր բան մտածել ձայներ առնելը, «կառուսելները», այլևս արդյունք չեն ապահովում: Բանը հասել է շանտաժին»:
«ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը վստահ հայտարարում է, որ Հանրապետականը վստահորեն ավագանու ընտրություններում նույնպես աոաջին տեղն է ունենալու»:
«ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Արմավիա» ընկերության սեփականատեր Միկա Բաղդասարովի հանդիպման մասին որոշ մանրամասներ են հայտնի դարձել»:
«Պետությունը, պետական այրն իրավանք չունի փողոցային բանակցությունների գնալ։ Այլ բան է, որ որպես անձ, խղճի մտոք, նաև իրավիճակը հասկանալու համար՝ մոտենա, պատշաճության իր խոսքն ասի»։
«Թե որն է գործարարների նման պահվածքի պատճառը, անհասկանալի է»: