Բաժիններ՝

Սամվել Ալեքսանյանի պատասխանը. մամուլ

«Երեկ կեսօրին գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, նույն ինքը՝ տխրահռչակ Լֆիկ Սամոն, «Փակ Շուկայի» շինարարության տարածքում սովորականի նման «պրառաբություն» էր անում` բանվորներին բորբոքված ինչ-որ բան բացատրելով»,- գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթն ու հավելում.

«Իր շքեղ մեքենան այդ ընթացքում պատգամավորը կայանել էր արգելված գոտում: Ըստ որում՝ Ալեքսանյանը բանվորների հետ կանգնած էր՝ շքախմբով հանդերձ: Մեքենան հնարավորինս ցուցադրաբար էր կայանած, ինքն էլ հնարավորինս ցուցադրաբար էր «զրուցում»:

Այս պահվածքը հատկապես ուշագրավ է՝ նախօրեին Երևանի քաղաքապետին առընթեր ճարտարապետական հանձնաժողովի անդամների՝ Տ.Մարգարյանին հանձնած դիմումի ֆոնին, որով հանձնաժողովի անդամները պահանջել էին «Փակ շուկայի» խեղման համար քրեական պատասխանատվության ենթարկել Սամվել Ալեքսանյանին:

Վերջինս, փաստորեն, իր ամեն մի քայլով հանրությանը ցույց է տալիս, որ թքած ունի «Փակ շուկայի» շուրջ բարձրացած աղմուկի վրա: Քրգործերով էլ Սերժ Սարգսյանի հովանավորյալին չես վախեցնի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս