Խնդրի լուծումը իշխանության ձեռքում է. մամուլ
«Առավոտ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը երեկ անդրադառնալով Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրված 1 մլն եվրո գումարին, որն ուղղված է արտագաղթի ծրագրին, ասաց.
«Այս գումարը կլիներ թե չէ, բոլոր դեպքերում ՀՀ-ն ունի միգրացիոն ծառայություն, որտեղ խնդիրները հստակ գրանցված են: Ոչ մասնագետներն իրենց ուշադրությունը սևեռում են միայն արտագաղթի վրա, բայց կա ավելի կարևոր խնդիր, ամուսնություն, ծնելիություն, որոնք արտագաղթի հետևանքներ են ու ազդում են երկրի անվտանգության վրա»:
Բոստանջյանը գտնում է, որ 1 մլն եվրոն ողորմելի թիվ է, ու սա խնդիր չի կարող լուծել, և ընդհանրապես խնդրի լուծումը իշխանության ձեռքում է. «Պետք է զգաստանալ, համապատասխան լուծումներ գտնել, իսկ դրա համար անհրաժեշտ է ստեղծել աշխատատեղեր, եկամուտներ ու այնպիսի եկամուտներ, որով կարողանան արժանավայելությանը մոտիկ ապրելակերպ ապահովել»: