Բաժիններ՝

Բաղդասարով – Ծառուկյան բանակցությունները շարունակվում են. մամուլ

««Ժողովուրդի» իրազեկ աղբյուրների վկայությամբ՝ գործարար Միխայիլ Բաղդասարովը մտադիր է վաճառել իրեն պատկանող «Միկա ցեմենտ» գործարանը և այդ նպատակով երկար ժամանակ է, ինչ բանակցություններ է սկսել այս օրերին Դուբայում գտնվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:

Ըստ որոշ տեղեկությունների՝ հավանական է, որ Ծառուկյանն ընդունի առաջարկն ու գնի այդ գործարանը, քանի որ «Արարատցեմենտի» սեփականատերը ևս ինքն է:

ԲՀԿ նախագահի խոսնակ Իվետա Տոնոյանը, սակայն, «Ժողովուրդի» հետ զրույցում հերքեց այդ լուրերը: «Այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, Գագիկ Ծառուկյանը նման նպատակ չունի»,-ասաց նա»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և հիշեցնում, որ «Միկա ցեմենտ» ընկերությունը վերջին շրջանում մշտապես ուշացնում է աշխատակիցների աշխատավարձերը, թերանում նաև պետական վարձավճարները տալու հարցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031