Բաժիններ՝

Աճ՝ ինչի՞ հաշվին. մամուլ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հանքահումքային արտադրատեսակների, սև, գունավոր ու թանկարժեք մետաղների, քարերի արտահանման ծավալները Հայաստանից՝ շարունակում են աճել երկնիշ տեմպերով: Այս մասին են վկայում երեկ հրապարակված պաշտոնական ցուցանիշները:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին երկու ամիսներին՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նշված ապրանքների արտահանման ծավալներն աճել են 35 միլիոն դոլարով: Իսկ դա նշանակում է, որ արտահանման ծավալների շուրջ 30 տոկոս աճը պայմանավորված է հենց նշված ապրանքների արտահանման աճով, իսկ տնտեսության մյուս ճյուղերը «անմասն են» մնացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031