Բաժիններ՝

Տարո՛ն, ինքդ էլ տեսնում ես՝ գեղեցիկ չէ. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի Մաշտոցի պողոտայի «Մալիբու» սրճարանի մոտ գտնվող գետնանցումի զուգարանն այսպիսի պատկեր ունի (լուսանկարում պատկերված է զուգարանի անմխիթար վիճակը):

Երբ «Ժողովուրդը» Երևանի քաղաքապետարանից հետաքրքրվեց, թե գետնանցումի հասարակական զուգարանն ինչու է այս վիճակում, պատասխանեցին, թե այն 2011թ. հոկտեմբերի 5-ից սպասարկման է հանձնված «Անցումմեկ» անվամբ մի ընկերության:

Մենք մեծ ջանքեր գործադրեցինք՝գտնելու այդ ընկերությունը, սակայն ապարդյուն: Պարզվեց՝ այդպիսի կազմակերպություն գոյություն չունի: Անգամ ՀՀ ԱՆ պետական ռեգիստրում գրանցված չէ:

Միայն ափսոս, որ իր փիառ քայլերի շրջանակներում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մինչ օրս չի այցելել այս հատված՝ անձամբ համոզվելու, թե ինչքան անհետևողական ու ինչքան անփույթ է աշխատում իր ղեկավարած կառույցը:

Պատկերացնո՞ւմ եք՝ 2 տարի առաջ պայմանագիր է կնքվել մի ընկերության հետ, որը գոյություն չունի ո՛չ դե յուրե, ո՛չ դե ֆակտո: Բա այսքանից հետո ինչպե՞ս չասենք՝ Տարո՛ն, գեղեցիկ չէ, Տարո՛ն, աշխատել է պետք, դատարկ փիառը խայտառակում է մարդուն: «Ֆեյսբուքն» էլ ապագա չէ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս