
Սամվել Ալեքսանյանը Yerevan City-ն կվաճառի՞ Carrefour-ին. մամուլ

««Ժամանակի» տեղեկություններով՝ իշխանությունները որոշել են բանակցել Սամվել Ալեքսանյանի հետ` վերջինիս պատկանող «Երևան Սիթի» խանութների ցանցը ֆրանսիական «Կարֆուր» ընկերությանը վաճառելու հարցի շուրջ: Եթե իսկապես այս գործարքը կայանա, ապա այն սենսացիոն քայլ և տնտեսական քաղաքականության փոփոխության կտրուկ որոշում կլինի իշխանության կողմից:
Եթե իշխանություններն իսկապես ցանկանում են, որ «Կարֆուրը» գնի Ս. Ալեքսանյանի հսկայական խանութների ցանցը և միանգամից այդպիսի լայն ներգրավվածությամբ մուտք գործի ՀՀ շուկա, նշանակում է` նրանք վերջապես որոշել են ներկրման ու իրացման շուկան ապամոնոպոլիզացնելու քաղաքական կամք դրսևորել»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը: