Բաժիններ՝

Կրակոցներ` Վանաձորում. մամուլ

«Վանաձոր քաղաքում երեկ ցանկապատի պատճառով հարևանների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որն ավարտվել է կրակոցներով. զոհեր և վիրավորներ չկան: «Ժամանակի» տեղեկություններով՝ Վանաձոր քաղաքում Աղասի անունով տղամարդու ուղղությամբ իրեն պատկանող հրացանից կրակ է բացել նրա հարևան Ժորան. կրակոցները չորսն են եղել»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը և շարունակում.

«Վիճաբանությունը հարևանների միջև ծագել է ցանկապատի հետ կապված խնդրի պատճառով:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնից «Ժամանակին» հայտնեցին, որ 1967 թ. ծնված Աղասի Կ-ն ահազանգել է Վանաձոր քաղաքի ոստիկանության բաժանմունք և տեղեկացրել, որ հարևանը կրակում է իր ուղղությամբ: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ երեկ՝ ժամը 11.30-ի սահմաններում իր տնամերձ այգում վիճաբանության ժամանակ 1946 թ. ծնված Ժորա Լ-ն իր անունով հաշվառված որսորդական հրացանից 4 անգամ կրակել է հարևանի ուղղությամբ, սակայն գնդակները վերջինիս չեն դիպել:

Նշանակվել է դատագույքաբանական փորձաքննություն, հրացանն առգրավված է: ՀՀ ոստիկանության Լոռու մարզային քննչական բաժնում միջադեպի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս