Բաժիններ՝

«Ո՞ւմ գլուխն եմ ջարդելու». մամուլ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը երեկ «Ժամանակի» հարցին, թե երկուշաբթի պատրաստվո՞ւմ է ջարդել Սյունիքի մարզ այցելող Րաֆֆի Հովհաննիսյանի գլուխը, ինչպես խոստացել է իր հարցազրույցում, հայտարարեց. «Ժամին նայե՞լ ես, որ զանգում ես: Ո՞ւմ գլուխն եմ ջարդելու» (հարցը հնչել էր ժամը 20-ի սահմաններում): Ապա Սուրեն Խաչատրյանն անհասանելի դարձավ:

Նշենք, որ երեկվա հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանը Սյունիքի մարզպետին հրավիրեց ժողովրդի առջև իր գլուխը ջարդելու` ասելով, որ եթե Սուրեն Խաչատրյանին «Լիցկա» անվանելով վիրավորել է, ներողություն է խնդրում, որ խոցել է նրա «փխրուն հոգին»: «Եթե սպառնում եք ոնց որ օձի գլուխն են ջարդում, իմ գլուխը պետք է ջարդեք ժողովրդի առջև, եկեք»,- հայտարարել է Ր. Հովհաննիսյանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս