Բաժիններ՝

Միայն Աստծուն է հայտնի, թե ձուն ներկելու համար ինչ ներկանյութ է օգտագործվել. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի շատ խանութներում երեկ վաճառվում էր «Արաքս թռչնաֆաբրիկայի» կաողմից արտադրված «զատկական ձու»՝ եփած ու գույնզգույն ներկված: «Ժողովուրդ» օրաթերթը բացահայտեց, որ տուփի վրա գրված չէ, թե ինչ տեսակի ձու է, երբ է արտադրվել, եփած է, թե ոչ:

Միայն Աստծուն է հայտնի, թե ձուն ներկելու համար ինչ ներկանյութ է օգտագործվել, և արդյոք այն վտանգավոր չէ մարդու առողջության համար: Նկատենք, որ ձուն մաքրելիս բավական տհաճ հոտ էր գալիս, որն այնքան էլ բնորոշ չէ թարմ ձվին:

«Սպառողների միություն» հկ-ի նախագահ Արմեն Պողոսյանը հայտնեց. «Գործարարներն» աժիոտաժի մեջ են, արագ-արագ առաքում են հավկիթները, որպեսզի Զատկի տոնին մեծ եկամուտ ստանան: Անհանդուրժելի ու պատժելի արարք է»:

Ի դեպ, մեկ հատիկ ներկված ձուն «Արաքսը» վաճառում է 75 դրամով, ինչը բավական թանկ է ՏՄՊՊՀ-ի հրապարակած տվյալների հետ համեմատած. այս կառույցն ասել էր, որ շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերությունները, Զատկին ընդառաջ , իրենց արտադրանքն ընդամենը 2-3 դրամով են թանկացրել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս