Բաժիններ՝

Գուրգեն Արսենյանը պայծառատե՞ս է. մամուլ

«ԲՀԿ-ի դե ֆակտո քաղաքապետացու, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի մտերիմներից մեկն օրերս բավականին հետաքրքիր վերհուշ պատմեց»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը և հավելում.

«Ըստ դրա, երբ 97-ին ինքն ու ԱԺ նախկին փոխխոսնակ Արա Սահակյանը մեկնել են Մոսկվա` մասնակցելու Պետդումայի նիստին, Մոսկվայում հանդիպել են հայ գործարար Գուրգեն Արսենյանին: Արա Սահակյանը, վերջինիս դիմելով, ասել է` աչքդ լույս, վերջապես վարչապետ ունեցանք: Ո՞վ է, հարցրել է Արսենյանը: Ռոբերտ Քոչարյանը` Ղարաբաղի նախագահը: «Պարզ է, Լևոնը թռավ», եղել է Արսենյանի արձագանքը: Մի քանի ամիս հետո Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկապես, «հայտնի ուժերի» պարտադրանքով հրաժարական տվեց:

Օրերս Գուրգեն Արսենյանին հարցրինք, թե ինչու էր նման միտք հայտնել այն ժամանակ: «Որովհետև ես տեսնում եմ ապագան` պատճառահետևանքային կապը»: Այն ժամանակ Դուք Մոսկվայում էիք, ինչպե՞ս կարող էիք «տեսել Հայաստանի ապագան»: «Ապագան տեսնելու հետ դա ոչ մի կապ չունի»: Թե՞ պարզապես ճանաչում էիք Քոչարյանին, դրա համար էլ գիտեիք ինչով դա կվերջանար: «Ոչ, չէի ճանաչում Քոչարյանին»: Գուցե Ռուսաստա՞նը գիտեր, թե ինչով կվերջանար՝ դրա՞ համար: «Ո՛չ»,- կտրուկ արձագանքեց Արսենյանը: Պայծառատե՞ս եք: «Ո՛չ, պետք է պարզապես կարողանալ տեսածն անալիտիկայի ենթարկել»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս