Բաժիններ՝

Գողը պատարագին. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Ըստ մեր տեղեկությունների՝ երեկ ժամը 14:00-ին, Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված պատարագի ժամանակ մի կնոջ պայուսակից անհայտ անձը գողություն է կատարել:

Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք ոստիկանության լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանին: վերջինս մեզ հետ զրույցում հաստատեց այդ լուրը, ըստ որի 55-ամյա մի կին դիմել է կենտրոնի Ոստիկանություն և հետաքրքրվել, թե Սուրբ Սարգիս եկեղեցում տեսախցիկներ կան՝ պարզելու համար, թե ով է գողացել իր դրամապանակը: Ոստիկանության աշխատակիցները հայտնել են, որ եկեղեցում տեսախցիկներ չկան:

Արմեն Մալխասյանն ասաց, որ կինը հրաժարվել է հաղորդագրություն թողնել, ասելով, որ ոչ մի բան չի ասելու և թողել գնացել է: Նաև նշեց, որ այնուամենայնիվ ոստիկանությունը ստուգելու է՝ գողություն իրականում եղել է, թե ոչ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930