Բաժիններ՝

Գագիկ Ծառուկյանը կվերադառնա մարտի 31-ին մամուլ

««Ժամանակի» աղբյուրների տեղեկացմամբ` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Fly Dubai ավիաընկերության չվերթով մարտի 31-ին կվերադառնա Երևան»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը և շարունակում.

«Մեր տեղեկություններով Գ. Ծառուկյանն առաջիկայում երկրից չի բացակայի: Նա ապրիլի 7-ից ամբողջ ներուժով կմասնակցի ԲՀԿ Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավին:

Նշենք, որ ԲՀԿ նախագահը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ու ռուսաստանաբնակ օլիգարխ Սամվել Կարապետյանը մարտի 19-ից հանգստանում էին Դուբայում: Ընդ որում` զարմանալի զուգադիպությամբ այս երեք օլիգարխները դուբայ էին մեկնել նույն կազմով և կրկին` ընտրություններից առաջ: Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների` Ծառուկյան Դուբայ է մեկնել ավագ որդու ծննդյան տարեդարձը նշելու»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս