
Գոռ Վարդանյանը Կյաժին «դեսանտ է իջեցրել». «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. Քրեական հեղինակություն Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանությունից հետո կինոդերասան, «Դուքենդո» կարատեի ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը, որը ներկայումս ԱՄՆ-ում է, լրջորեն անհանգստացած է իր ղեկավարած ֆեդերացիայի ճակատագով։ «Ժամանակի» տեղեկություններով՝ նա փետրվարի 16-ին Հայաստան է «գործուղել» կրկին «Դուքենդո» կարատեի ֆեդերացիայի անդամ, իր ֆիլմերից հայտնի Կյաժին՝ Կարեն Սարուխանյանին, որ գա և պարզի, թե ինչ վիճակ է տիրում այստեղ, հատկապես իրենց ֆեդերացիայում, որտեղից սպանությունից հետո ոստիկանությունը մեծ քանակությամբ զենք զինամթերք է հայտնաբերել։ Նշենք, որ խուզարկություն իրականացնելու անհրաժեշտությունն ի հայտ էր եկել, երբ պարզվել էր, որ սպանության համար մեղադրվող և ներկայումս կալանավորված Իսրայել Սարգսյանը աշխատել է «Դուքենդո» ֆեդերացիայում որպես անվտանգության բաժնի ղեկավար։
Ավելի մանրամասն կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։