
Գյուղատնտեսության նախարարությունը այս տարի միանգամից կգնի 1000 հատ պետահամարանիշ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության այս տարվա գնումների պլանը բավական հարուստ է։ Պարզվում է՝ այս նախարարությունը 2014թ. գնելու է միանգամից 1000 հատ պետհամարանիշ՝ այդ նպատակով ծախսելով 3.5 մլն դրամ։
1.3 մլն դրամ էլ ԳՆ-ն ծախսելու է ավտոմեքենաների անիվներ կամ այլ պարագաներ գնելու համար, իսկ 900 հազար դրամի էլ ավտոմեքենաներ կվերանորոգեն։
Թե ինչու է նախարարությունը որոշել այդքան շատ համարանիշ գնել, մնում է միայն ենթադրել։
Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։