Վիրահայոց թեմում ծագած սկանդալը նոր զարգացումներ է ունեցել՝ բանը հասել է կացնին ու քարերին. «ՀԺ»

«Հայկական Ժամանակը» գրում է. Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմում ծագած սկանդալը շաբաթ օրը նոր զարգացումներ է ունեցել։ Իրավիճակն այնքան է սրվել, որ բանը հասել է կացնին, քարերով իրար գլուխ ջարդելուն, շտապօգնությանը, ոստիկանությանը։ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս սրբազանը երեկ «ՀԺ»-ի հետ զրույցում տեղի ունեցածի իր վարկածն է ներկայացրել, իսկ Վրաստանի օմբադսմենին կից ազգային և կրոնական փոքրամասնությանների խորհրդի անդամ, «Վրացական երազանք» դաշինքի ներկայացուցիչ Գեորգի Էլիբեգովը՝ իր։ Ամեն ինչ սկսվել է « ՀԺ»-ի շաբաթօրյա հրապարակումից, որտեղ Էլիբեգովը մի շարք մեղադրանքներ էր ներկայացրել վիրահայոց թեմի առաջնորդին։ Հիշեցնենք, նա պնդում էր. թե տեղի հայկական եկեղեցուն տրամադրվող գումարներն անհասկանալի ուղղությամբ են ծախսվում, որ ինքը հանդիպել է Վրաստանի նախագահի հետ և համաձայնություն Է ձեռք բերվել, որ ստեղծվելու է հանձնաժողով՝ վերահսկելու համար, թե ինչպես է ծախսվելու Վրաստանի պետբյաջեից հայկական եկեղեցուն հատկացվելիք 1.300-1.500 միլիոն լարին (մոտ 940 հազար դոլար), նաեւ ակնարկներ էր արել թեթեւաբարո կանանց հետո սրբազանի կապի մասին։ Ըստ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի. սույն հրապարակումից հետո հայ համայնքի ներկայացուցիչները՝ մոտ 200 հոգի, ինքնաբուխ հավաքվել են և գնացել Էլիբեգովի տան մոտ ի նշան բողոքի։ Ըստ էլիբեգովի, Միրզախանյանն ինքն է հավաքել այդ մարդկանց և ուղղորդել իր տան։ էլիբեգովը պնդում է, որ նրանք հարձակվել են այդ պահին բակում գտնվող էլիբեգովի կնոջ վրա և ոտքերով ծեծել նրան, քարերով հարվածել են Էլիբեգովի գլխին, ինքն Էլ կացինը վերցրել է և սպառնացել իր տան վրա եկածներին։ Կողմերին, ըստ Էլիբեգովի. բաժանել է իր տան դիմաց ապրող Վրաստանի նախագահի թիկնազորը։ Հարուցվել է քրեական գործ։

Ավելի մանրմասն կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս