Ամենակալվածատեր մարզպետը թաքցրել է իր կարողությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում փորձել է համեստ երևալ։ Նա իր բազմաթիվ կարողությունները՝ գազալցակայան, ռեստորան, տարբեր այլ օբյեկտներ, պարզապես թաքցրել է։Ամենակալվածատեր մարզպետի համարում ունեցող Շահգալդյանը պաշտոնապես հայտարարագրել է, որ ունի 3 մլն դրամ, 13 հազար ԱՄՆ դոլար։
Իսկ ահա նրա կինը՝ Գայանե Շահգալդյանը, պարզվում է՝ արտասահմանյան ավտոմեքենաների մեծ սիրահար է։ Մարզպետի տիկնոջ անունով հայտարարագրվել են 21 հազար դոլար արժողության «Ֆոլկսվագեն» պասսատ b6 և 28 հազար դոլար արժողության «Ֆոլկսվագեն» պասսատ b7 մակնիշի մեքենաներ,–գրում է թերթը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728