
Ջրծաղիկ վիրուսային հիվանդությունը հասել է Գևորգյան ճեմարան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. Վերջին օրերին ջրծաղիկ վիրուսային հիվանդությունը հասել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան։ «Ժողովուրդի» տեղեկություններով՝ մոտ տասը ուսանող այս պահին ջրծաղիկով հիվանդ են և բուժվում են իրենց տներում։ Սակայն Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը «Ժողովուրդին» վստահեցրեց, որ ընդամենը չորս հոգի է ջրծաղիկով հիվանդ. «Մի քանի հոգի էլ հարբուխով են հիվանդ։ Չնայած դրան՝ ճեմարանը կանոնավոր շարունակում է իր դասընթացները»։
Մանրամասները՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում։