ԵՄ-ն հերքում է Գերմանիայի դեսպանին. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. «Հայաստանում Գերմանիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ռայներ Մորելը նախօրեին լրատվական կայքերից մեկի հետ զրույցում հայտնել է, որ Հայաստանը նույնիսկ Մաքսային միության մուտք գործելուց հետո կարող է Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայն ագրի քաղաքական մասը ստորագրել։

Դեսպանը կարծիք է հայտնել, որ Հայաստանի և ԵՄ միջև փաստաթուղթն ամենայն հավանականությամբ այլ անուն կունենա, քանի որ Ասոցացման համաձայնագիրը համագործակցության այլ շրջանակների է վերաբերում։

«Սա մեր ցանկությունն է գերմանական կողմից, և կարծում եմ՝ նաև եվրոպական կողմից։ Մենք կստորագրենք որոշակի փաստաթուղթ, սակայն պետք է տեսնենք, թե ինչպիսին կլինի այդ փաստաթուղթը»,– մասնավորապես հայտնել է Ռայներ Մորելը ։

Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Փիթեր Ստանոն երեկ մեր զրույցում զարմացավ՝ լսելով, որ դեսպանը նման արտահայտություն է արել, և հայտնեց, որ Ասոցացման համաձայնգիրը Մաքսային միություն մտնող Հայաստանը չի կարող ստորագրել ոչ ամբողջական, ոչ էլ մաս առ մաս։ Ստանոն հայտնեց, որ այսօր Հայաստանի և ԵՄ-ի օրակարգում մեկ հարց է գտնել ընդհանուր ոլորտներ հետագայում համագործակցելու համար, և անհրաժեշտություն դեպքում նոր համապատասխան համաձայնագիր կկազմվի և կորոշվի դրա անունը։

«Մենք նոյեմբերին Արևմտյան գործընկերության շրջանակներում արդեն հաստատել ենք այն ձևաչափը, որի համաձայն ցանկանում ենք աշխատել Հայաստանի հետ, զարգացնել և ամրացնել համագործակցությանը ընդհանուր հետաքրքրություն ունեցող ոլորտներում ԱլԳ-ի շրջանակներում։ Չնայած հիմա մենք ի վիճակի չենք իրագործել Ասոցացման համաձայնագիրը և ԽՀԱԱԳ-ն Հայաստանի հետ՝ մենք պատրաստ ենք զարգացնել մեր հարաբերությունները Հայաստանի հետ հիմնվելով այն ամենի վրա, ինչը ձեռք ենք բերել այսքան տարիների ընթացքում»,– մեր զրույցում ասաց Ստանոն։

Մանրամասները՝ «Հայկական Ժամանակի» այսօրջա համարում։

Տեսանյութեր

Լրահոս