«Սպորտն ու մշակույթը քաղաքական պաշտոններ չպիտի համարել»՝ ԲՀԿ-ականը՝ Սպորտի նախարարությունը ԲՀԿ-ին տալու մասին. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը զրուցել է ԲՀԿ-ական, ՀԱՕԿ քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ

– Պարոն Ռոստոմյան, մամուլում տեղեկություն եղավ, թե Դուք ասել եք, որ ՀԱՕԿ-ի սպորտվարչության պետը նշանակվելու է նախարար, և այդ պաշտոնը փաստացի անցնելու է ԲՀԿ-ին:

– Առաջին անգամ եմ լսում: Նախևառաջ ես տեղյակ չեմ` ում են նշանակում, բայց գիտեմ, որ ԲՀԿ-ական չի լինելու: Կարո՞ղ եք մի հոգու գտնեք, որին ես նման բան եմ ասել:

– Նախկին ԲՀԿ-ականի հնարավոր նշանակումը սպորտի նախարարի պաշտոնում նշանակո՞ւմ է, որ ԲՀԿ-ն ուզում է վերահսկել սպորտի ոլորտը, և սա կոալիցիային մասնակից լինելու ձևաչափ է:

– Արդեն քաղաքական բաներ եք ասում: Սպորտսմեններին մի ներքաշեք քաղաքականություն: Դա վտանգավոր է: Սպորտն ու մշակույթը քաղաքական պաշտոններ չպիտի համարել, որովհետև մարզիկը, որ արդյունք է ցույց տալիս, դա ոչ ՀՀԿ-ինն է, ոչ ԲՀԿ-ինն է, ոչ ՀՅԴ-ինն է, դա Հայաստանի Հանրապետությանն է:

– Ասում են` ՀԱՕԿ-ի սպորտվարչության պետն արդեն դուրս է եկել ԲՀԿ-ից: ԲՀԿ-ն չի՞ ուզում տիրանալ սպորտի ոլորտին:

– ԲՀԿ-ն, ըստ իմ ունեցած տեղեկությունների, կոալիցիա չի մտնում: Բնականաբար, ո՞նց կարող է պաշտոն ունենա: Երբ ես եմ աշխատել սպորտի և երիտասարդության նախարար, ես այդ ժամանակ ԲՀԿ անդամ չեմ եղել:

– Իսկ ԲՀԿ-ն ունի՞ կենդանի լեգենդ, որ փոխարինի ներկա նախարարին:

– Եթե նախարարի պաշտոն առաջարկեն, ապա, իմ կարծիքով, ԲՀԿ-ն ունի մեծ ներուժ մարդկային, մասնագիտական, որ ցանկացած ոլորտում ունենա իր ներկայացուցիչը, սակայն, իմ ունեցած տեղեկություններով` ԲՀԿ-ն չի մտնում կոալիցիա, հետևաբար չի կարող նախարար ունենալ:

– Իսկ սպորտի և երիտասարդության նախարարի պաշտոնում Դուք ո՞ւմ եք տեսնում:

– Ում որ ղեկավարությունը կորոշի, նրա հետ էլ կաշխատենք` ըստ մեր ունեցած լիազորությունների:

– Ներկա նախարարի` Յուրի Վարդանյանի հետ Ձեր հարաբերություններն ինչպիսի՞ն են:

– Հարաբերություններ շատ լայն է ասված: Ընդհանրապես հարաբերությունները կառուցվում են մարդկային գործոնի և մասնագիտական գիտելիքների վրա: Էդ ոչ մի տիրույթում չեմ տեղավորվում իր հետ աշխատելու մեջ:

– Ասել է թե` ներկա նախարարի հետ չե՞ք կարողանում աշխատել:

– Չէ, ես իր հետ որևէ խնդիր չունեմ: Մեր Օլիմպիական կոմիտեի գործառույթներն ենք իրականացնում: Ինքն էլ երևի նախարարության գործառույթները:

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս