Սերժ Սարգսյանը կասեցրել է Հովիկ Աբրահամյանի կադրային ծրագրերը. «Հրապարակ»
«Շաբաթ օրվա ԳՄ նիստում Սերժ Սարգսյանը շատ կարճ-կոնկրետ է եղել: Նիստն էլ շատ կարճ է տևել: Մեր տեղեկություններով, մինչ նիստը նա կասեցրել է Հովիկ Աբրահամյանի կադրային ծրագրերը»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով. «Ի դեպ, եթե Արմեն Աշոտյանն իրերը հավաքել էր ԿԳՆ-ից՝ վստահ, որ այլևս նախարար չի աշխատելու, Վարդան Այվազյանն էլ իրերը հավաքած է եղել՝ նախարար աշխատելու համար:
Աշոտյանի մասով Արգամիչը, ինչպես տեղեկացրեց ՀՀԿ մեր աղբյուրը, ցանկացել է ԱԺ ՀՀԿ ֆրակցիայի ղեկավարի պաշտոնը. մոտ ժամանակներս որևէ մեծամասնական ընտրատարածքից ընտրվելուց հետո, իսկ Վարդան Այվազյանի համար նախատեսած է եղել էներգետիկայի նախարարությունը:
ԳՄ-ին ներկայացած Սերժ Սարգսյանը մտել-ասել է՝ ի՞նչ եք կարծում՝ Գալուստին առաջարկում եմ ԱԺ նախագահ, փորձառու է, նորմալ կաշխատի: Ծերերը գլուխները տմբտմբացրել են, մթոմ լավ կարծիքի են: Հետո բացվել է պետաիրավականի ու ԵԽԽՎ-ի հարցը: Բանն այն է, որ բավական լուրջ լոբբինգ է արված եղել, որպեսզի ԵԽԽՎ-ն ղեկավարի Արփինե Հովհաննիսյանը:
Սերժ Սարգսյանն առաջարկել է Հերմինե Նաղդալյանին: Ի դեպ, մեր աղբյուրը չբացառեց, որ Արփինե Հովհաննիսյանը դառնա արդարադատության փոխնախարար: Բանն այն է, որ Հրայր Թովմասյանի նախարար մնալու դեպքում Դավիթ Հարությունյանն ու Հովիկ Աբրահամյանը կնախընտրեն աշխատել ոչ այնքան Հրայրի, որքան Արփինեի հետ»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։