Արթուր Բաղդասարյանը չի վճարում իր գործարանի աշխատակիցների աշխատավարձը. «Ժամանակ»

«Արագածոտնի մարզի գյուղերի բնակիչները չեն հավատում, որ ՕԵԿ առաջնորդ, Ազգային անվտանգության խորհրդի արդեն նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանն իր «Հայասի Գրուպ» գործարանը վարկերով է աշխատեցնում»,- գրում է «Ժամանակ» թերթը՝ հիշեցնելով, որ Արթուր Բաղդասարյանը՝ անդրադառնալով իրեն պատկանող բիզնեսին, ասել էր, որ ինքը վարկերով է կառուցել իր գործարանը, հիմա էլ վարկերի տակ է, իսկ բիզնեսը՝ գործարանը, կառուցել է, քանի որ, իր խոսքով՝ չէր հարող 250 հազար դրամ աշխատավարձով ապրել:

««Սուտ ա, չեմ հավատում, ո՞վա ասում՝ վարկերով ա աշխատում, վարկերով եքա գործարանը ո՞վ կկառուցի: Էդ սուտա, բա մի բան պիտի մոգոնի: Բա որ ինքնա վարկի տանք, գյուղացի՞ն ինչ ասի»,-«Ժամանակին» ասաց «Հայասի Գրուպ» գործարանի անմիջապես հարևանությամբ գտնվող Ոսկեվազ գյուղի բնակիչներից մեկը: «Սուտա, ցանկացած ներկայիս պաշտոնյա ճիշտ բան չի ասում»,-իր հերթին ասաց մեկ այլ բնակիչ: Նրա խոսքով՝ Ոսկեվազ գյուղից շատ մարդիկ են աշխատում Բաղդասարյանի գործարանում, բայց ամիսներով աշխատավարձ չեն ստանում.

«Ամիսներով աշխատավարձ չենք ստանում, հլը դեկտեմբեր ամսվա աշխատավարձը չենք ստացել, բայց արդեն ամառա: Բայց ստիպված շարունակում ենք աշխատել, քանի որ այլ տարբերակ չունենք, ուրիշ տեղ աշխատանք չկա»,- գրում է թերթը:
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930