«Ռուսաստանի վասալին շրջափակելու քաղաքականությունը համաձայնեցված է ՌԴ-ի հետ». Իգոր Մուրադյան
«Ժամանակի» զրուցակիցն է քաղտեխնոլոգ Իգոր Մուրադյանը։
-Ակնկալվում է, որ առաջիկայում Թբիլիսիիում գագաթնաժողով տեղի կունենա, որի ընթացքում կհանդիպեն Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի նախագահները: Այս տեսակ հանդիպումներն առհասարակ չե՞ք կարծում, որ ամբողջ աշխարհից մեկուսացված Հայաստանի դեմ կարող են լինել:
-Եթե նախկինում Ռուսաստանի վասալին մեկուսացնելու և բլոկադայի մեջ գցելու փորձերն արվում էին առանց ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի աջակցության, ապա այսօր այդ քաղաքականությունը նրանց հետ համաձայնեցված է: Ինչո՞ւ պետք է ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն անհանգստանան ռուսական վասալի ճակատագրով։ Անբնական կլիներ, եթե այդպես արվեր։
ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն 20 տարի շարունակ փորձում էին հետաքրքրել ռուսական վասալին՝ նրա հետ համագործակցելու միջոցով և առաջին հերթին ռազմաքաղաքական ոլորտում: Սրա արդյունքում Արևմուտքը ստացավ որոշակի պատասխան, որ իր աջակցության և հնարավորությունների կարիքը վասալը չունի:
Վասալական երկրում մինչ այսօր չեն կարողանում դրան հավատալ, մնացածն ակնհայտորեն ուրախացել են, դրանց և մյուսների հանրագումարը կոչվում է վասալ ժողովուրդ:
-Լավ, իսկ մեր անելիքները որո՞նք պետք է լինեն՝ ըստ Ձեզ:
-Ոչ մի անելիք էլ չկա, ո՞վ պետք է անի այդ քայլերը, շղթայված վասալնե՞րը:
Վաշինգտոնի համալսարններից մեկում ծագումով հայ մի երիտասարդ ամերիկացի պատրաստվում էր դոկտորական դեսերտացիա պաշտպանել և շատ էր ուզում իր նախնիների հինավուրց հայրենիքի թեմայով լիներ:
Բայց իր դիսերտացիայի ղեկավարը, որը քաջ հայտնի է ԱՄՆ-ի համալսարանական շրջանակներում և Արևելյան Եվրոպայի մասնագետ էր, նրան հետ համոզեց, որովհետև այդ թեման դեսերտացիա պաշտպանելու համար չէր, այն ոչ մեկին չի հետաքրքրում, որովհետև այն շուտ մոռացվող վասալական երկիր է:
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։