
Ինչու է Արթուր Բաղդասարյանը գաղտնի պահել հեռուստաընկերություն գնելու լուրը. «Հրապարակ»

«Երեկ համացանցում լուր տարածվեց, թե ՕԵԿ-ը «Երևան» հեռուստաընկերությունն է ձեռք բերել»,- գրում է «Հրապարակ»-ը, որի տեղեկություններով, գործարքը կայացել է 3 ամիս առաջ՝ ռուսակաև ազդեցիկ քաղաքական շրջանակների ներկայացուցիչներից մեկի հետ համատեղ։
«Փաստորեն, լուրը գաղտնի է պահվել մինչև քաղաքական դաշտի հստակեցումն ու ՕԵԿ-ի կոալիցիայից դուրս գալը։ ՕԵԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների տեղեկացմամբ, Արթուր Բաղդասարյանը, որպես բաժնետեր, հեռուստաընկերությանը տրամադրել է տարածք՝ ՕԵԿ-ի Աբովյան 43 հասցեում գտնվող գրասենյակից, որտեղ և կգործի հեռուստաընկերությունը»,–գրում է թերթը։
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։